ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ԵՊՀ 14 ուսանող կստանա կրկնակի դիպլոմ

ԵՊՀ 14 ուսանող կստանա կրկնակի դիպլոմ
30.05.2014 | 12:33

ԱՊՀ երկրների ցանցային համալսարանի շրջանակներում ամփոփիչ ատեստավորում են անցնում ԵՊՀ այն ուսանողները, ովքեր ստանալու են կրկնակի դիպլոմ:

Այս տարի մագիստրոսական այդ ծրագիրն ավարտեցին 4 ուսանողներ ԵՊՀ ռուս բանասիրության, 6-ը՝ Միջազգային հարաբերությունների, 1-ը՝ Տնտեսագիտության և 3-ը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներից: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո ԻԿՄ ֆակուլտետի ուսանողները կստանան ԵՊՀ-ի և Ուրալի դաշնային համալսարանի, իսկ մյուսները` ԵՊՀ-ի և Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի (РУДН) դիպլոմներ:
Ատեստավորումն անցկացնում են գործընկեր բուհերի մասնագետներից կազմված հանձնաժողովները: «Մեր համագործակցությունը Ցանցային համալսարանի շրջանակներում շարունակվում է: Մենք հիմա ուսանողներ ունենք Մոսկվայում, ունենք ուսանողներ, որոնք աշնանն են գնալու Մոսկվա՝ մագիստրատուրայի առաջին կուրսն անցնելու համար: Արդյունքն էլ այն է, որ մենք հայաստանյան առաջին բուհն ենք, որն արդեն ունի համատեղ մագիստրոսական ծրագրի 40-ից ավելի շրջանավարտ»,- ասում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Նշենք, որ արդեն 3-րդ տարին է, ինչ ԵՊՀ ուսանողները ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակներում ստանում են կրկնակի դիպլոմ: Դրանից բացի՝ ԵՊՀ-ն նմանաբնույթ ծրագիր է իրականացնում նաև գերմանական Ռոստոկի համալսարանի հետ: «Այս ծրագրով սովորելը մի քանի առավելություն է տալիս: Նախ գիտական առումով, որովհետև կարողանում ես գիտական աշխատանքդ կատարել երկու դասախոսների ղեկավարությամբ: Մեր ու այնտեղի միջավայրերն էլ էին տարբեր, ինչը մեզ օգնում էր»,- ասում է Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Գասպարյանը, ով այս տարվա շրջանավարտներից մեկն է:
Ի դեպ, Ցանցային համալսարանը ԱՊՀ մի շարք համալսարանների միջև իրականացվող կրթական ծրագիր է, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում սովորելու երկու գործընկեր համալսարաններում միաժամանակ (մեկ տարի` սեփական բուհում, մեկ տարի` համագործակցող բուհում), որի արդյունքում նրանք կարող են ստանալ երկու համալսարանների ավարտական փաստաթղթեր:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ